Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում են

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում են
17.12.2013 | 12:18

Բաքվից Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երևանում նրանց ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց հանդիպումների արդյունքները, Հայաստանի նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր: Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ: Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա: Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ - ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի ջանքերը: Հանդիպմանը արծարծվել է հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ